More Articles from Archive ~ June, 2008

Այսօրս` 29 հունիսի 2008թ., ավարտվում է: Վարդավառի վարդերս վառ… Այս վարդավառի վարդերը մեր երեխաներն են` ջրով լիքը ամանները ձեռքներին – մեզ ջրելու և մաքրելու համար: Արդյոք «հարյավ» պիտի՞ երգես, Վառսիրտ երգիչ, երկրիս համար Հարցնում է բանաստեղծը, և ի պատասխան ամբոխները, գրագետները, մեջլիս նստածները, զրուցարանները բառային ժայթքումներ են անում – չկա հուր, չկա հրաբուխ,- կա միայն […]

Read full story →

Այսօրս` 28 հունիսի 2008թ., ավարտվում է: Լուսաբաց է…Աղջամուղջ… Առաջին արթնացած թռչունները մենաձայն սաղմոսում են: Շատ հազվադեպ, իմ Սիրելի, այսքան վաղ արթնանում ենք: Նուրբ դիմագծերդ մեղմ լույս են տալիս կիսախավարի մեջ: Դու էլ ես արթնացել: Մենք գիտենք` երբ այսքան վաղ ենք արթնանում, ուրեմն ինչ որ բան պետք է գտնենք իրար մեջ հենց այդ ժամին: Արթնացող բնութան […]

Read full story →

Այսօրս` 27 հունիսի 2008թ., ավարտվում է: Ամառ է… Արև … Մրգեր… Կին – Բնությունը խենթացել է և իր կիրք- մրգերը պարգևում է մարդկանց: Առավոտյան հովիկը հարցնում է. «Տեսնես Աստվա՞ծ կա և տեսնես սիրու՞ն է…»: Սպիտակ կեռասը և ծիրանը ոսկե ծիծաղով պատասխանում են. «Մե~նք ենք Աստվածը, որ կանք, համբուրի~ր մեզ…»: Սև ճիզվիտ-բադրիջանը լսում է այս խոսքերը […]

Read full story →

Այսօրս` 26 հունիսի 2008թ., ավարտվում է: Մեր վարչապետն ասում է. Դուք կարո՞ղ եք գաղափարներ ծնել: Եվ այնպես է ասում ` կարծես ստեղծել է գաղափարներով հղիանալու բոլոր պայմանները: Ախր, հարգո վարչապետ, գաղափարները գլխին զոռ տալով և ուղեղում չեն ծնվում, այլ սրտի և երևակայության մեջ… Իսկ ՄԱՐԴՈՒ սիրտն ու երևակայությունը պետք է խնամել, իսկ դա պետք է […]

Read full story →

Այսօրս` 25 հունիսի 2008թ., ավարտվում է: Սիրում եմ վաղ առավոտյան, թարմ օդի և արևի մեջ գնալ միրգ ու բանջարեղեն առնելու… Մի օր տուն եմ տուն եմ դառնում… դիմացից գալիս է մի արևկեզ, մուգ մաշկով, դեմքը կայտառ գյուղացի կին, վերավաճառող է, շուկա է մտնում: Կինը նայում է իմ առած երեք գալ ավելուկին և ասում . “Տարա~վ […]

Read full story →

Այսօրս` 24 հունիսի 2008թ., ավարտվում է: Երբ հասնում ես դաշնության, երբ ասում ես – ազատ եմ և ապրում եմ` նույն այդ օրը մակընթացության ալիքը գալիս է, ջուրը զարկում է ափերիդ, հողմը զարկում է կրծքիդ, աչքերդ այրում է ալիքի հարվածը- և այդպես Մայր-Կյանքը փորձում է, թե ինչի՜ ես հասել, թե ի՜նչ արժե քո դաշնությունը: Եվ մի […]

Read full story →

Այսօրս` 23 հունիսի 2008թ., ավարտվում է: Չկա մի ավելի ֆանտասմագորիկ պատկեր, քան այն, երբ մարդանման կապիկները առնում են կացինները և կտրում են երկրի ծառերը: Չկա ավելի խաբուսիկ մի զգացում, քան այն, երբ առավոտյան թարմ օդը զարկում է դեմքիդ, երբ արևը ցայտում է, բայց իրականում – հոգին մի գաղտնի, վերանցական, չզգացվող շմոլ գազի մեջ, իր նման […]

Read full story →

Այսօրս` 22 հունիսի 2008թ., ավարտվում է: Թեյավարդը բուրում է սեղանիս վրա, արդեն գրեթե չորացել է, ըմպում եմ բուրմունքը և աշխատում ձեռնարկի վրա… Այսօրվա զրույցիս հերոսներն են Հայր Տիեզերքը և Մայր Տիեզերքը, որ ծնել են մեր այս չքնաղ երկրագունդը: Մեր սերերի ու տառապանքների մոլորակը: Սիրելիս այսօր սպիտակ կեռասի մուրաբա է եփում: Անցյալի երջանկությունը պարույր է տվել, […]

Read full story →

Այսօրս` 21 հունիսի 2008թ., ավարտվում է: Այս երիտասարդ մարդն ասում է. “Ես ազատություն եմ ուզում”: Ես ասում եմ “Հրաշալի է, ես էլ եմ ազատություն ուզում… Բայց եթե ստանանք ազատությունը` ի՞նչ ենք անելու նրա հետ”: Մեր երիտասարդի դեմքին մտահոգություն կա, մի քիչ մտածելուց հետո ասում է. “Ազատությունը կնվաճենք, հետո կտեսնենք …”: Ես ասում եմ. “Այդպես չի […]

Read full story →