More Articles from Archive ~ December, 2007

Այսօրս: 29 դեկտեմբերի 2007թ.: Այս անգամ պատմեմ, թե ինչպես է սկսվում իմ այսօրը: Վաղ առավոտյան բանջարեղենի` գազարի, բազուկի, դդումի հյութ եմ քամում իմ սիրելիների համար: Որքան քաղցր են այս կոշտ հողի տված պտուղները : Այսօր շարունակում էի աշխատանքս «Գիրուկ տղայի արկածները Սոված աշխարհամասում» ձեռնարկի վրա: Եվ գիտե՞ք, թե որն է Սոված աշխարհամասը: Զարգացած երկրները` Արևմտյան […]

Read full story →

Մեջբերում: Հեղինակ-ի խոսքերից Միթե՞ մկանների և մրցակցական մտքի ձեռքբերումները ավելի պետք է գնահատվեն, քան սրտի և բանականության պտուղները: Թե՞ սա էլ իդեալիստիս հերթական իղձն է…Իսկ դու՞ք ինչ եք մտածում… Բարի գիշեր: Իդեալիզմ է անգաղափար ապրելու ցանկությունն ու անգաղափար կեցությամբ երջանկության հասնելու ուտոպիան: Մարդ-կենդանին չի կարող ապրել առանց մի բանի, որը վեր է իր կենդանականությունից: Առանց […]

Read full story →

28 դեկտեմբերի 2007թ. Այսօրս ավարտվում է : Այսօր սպիտակ թուղթ չեմ դրել առջևս և գրիչ չեմ վերցրել: Մալաթիայի շուկայում որդուս հետ նոր տարվա գնումներն էի անում: Սովորական տոնական գնումներ: Ոչինչ արտասովոր: Երբ վերադարձա տուն` սիրելուս դեմքի երջանիկ ժպիտն էր պարգևս: Ամբողջ մոլորակը ամանօրյա տոների մեջ է: Իսկ ահա Սուրբ քաղաքի Բեթղեհեմի տաճարում իրար ծեծեցին հույն […]

Read full story →

ԱՅՍՕՐՍ, 27 դեկտեմբերի 2007թ Այսօր խախտեցի ինքս իմ առջև վերցրած պարտականությունը` չկարդալ հայրենի մամուլը, գնեցի մի թերթ, կարդացի , և նորից ինձ պատեց թախիծը. սրտիս մեջ չմնաց ոչ մի հանդիսավոր հնչերանգ, մի սխրանքի նշույլ, ապագայի մի լույս… Գուցե ձեր կարդացած թերթերում կա՞ն… Մի դռան առջև սպասում էի…Կարդում էի Neale Donald Walsch-ի հայտնի եռագրության մի հատորը` […]

Read full story →

Այսօրս ավարտվում է, 26 դեկտեմբերի 2007թ. Գիշերը մարդկային սիրտը ազատվում է մարմնի ու գիտակցության կապանքներից և Տիեզերքի խորունկ շերտերից, սեփական ենթագիտակցության խորխորատներից ստանում է ապագայի ծվեններ, ճշմարտության պատկերներ: Այսօրվա ահռելի մոլորակային հրդեհի մի պատկեր մնացել էր հիշողությանս մեջ, բայց ցերեկը նորից համոզվեցի, որ կյանքի հրե մաքրումը միայն արխետիպ է, մերձկրոնական իղձ, – ԻՆՔԴ, ՔՈ ԻՆՔՆԱՏԵՍ […]

Read full story →

Այսօրս ավարտվում է` 25 դեկտեմբերի 2007թ , Օրս թերևս աչքի չընկավ որևէ նշանակալի իրադարձությամբ: Այսօր երկու անգամ երթուղային տաքսի եմ նստել. ինչ թաքցնեմ`մտածում էի, թե կհանդիպեմ հայ մշակույթի անձնազոհ կազմակերպիչներին` երթուղային տաքսի վարորդներին և ֆորումին կպատմեմ, թե նրանք ինչ երգով ու երաժշտությամբ են կրթում, դաստիարակում երևանցիներին: Բայց բախտս չբերեց: Երկու վարորդն էլ մշակույթի հետ առնչություն […]

Read full story →

Մեջբերում: Հեղինակ-ի խոսքերից Կարծում եմ` հայ հանրությունը, հատկապես` երեխաները քնելուց առաջ այսօր էլ ստացան գերազանց սնունդ`իրենց ենթագիտակցության համար, նրանք գիշերը կտեսնեն խիստ գեղեցիկ երազներ, իսկ վաղը կլինեն ավելի հանդուրժող…աշխարհի և միմյանց նկատմամբ: Բարի գիշեր: Փայլուն էր ասված: Ես ևս կարծում եմ, որ հայ հանրությունը այս գիշեր հանգիստ կքնի, մանավանդ որ, ինչպես հայտնի է, համաշխարհային իդիոտիզմի […]

Read full story →

Սիրելի Ֆորում, երեկոյան ժամը տասնմեկն է, այս ժամին բացում եմ այս թեման: Այս պահի մտադրությամբ` ամեն երեկո այս ժամին կմտնեմ ֆորում և մի քանի նախադասությամբ ձեզ հետ կապրեմ օրվա ապրածս: Եվ այսպես, 24 դեկտեմբերի 2007թ, Երևան, Հայաստան: ԱՅՍՕՐՍ: Այսօր շարունակում էի աշխատանքը մի ձեռնարկի վրա, որն ուղղված է կրտսեր դպրոցական տարիքի երեխային, և այսօրվա հերոսս […]

Read full story →